Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 111,90 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 11-12-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 43 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 5700 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1,10 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ,

Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 5000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 700 քմ, Ազատաշեն գյուղում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 300 քմ, Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին՝ 5000 քմ,

Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3 հա, Եղվարդ քաղաքում՝ 1,1 հա, Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Քարաշամբ-Արագյուղ ավտոճանապարհին՝ 2,5 հա, Քանաքեռավան գյուղում՝ 1000 քմ, Գառնի գյուղում՝ 5000 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 5 հա,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 5 հա, Շաղատ գյուղում՝ 5000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 250 քմ, Վայք քաղաքում՝ 2,7 հա, Գետափ գյուղում՝ 6 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 200 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 80,3 հա, Մասիս-Չարբախ ավտոճանապարհին՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 111,90 հա:

Related posts

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր

Իսակով-Բագրատունյաց ճանապարհին՝ կամրջի տակ, մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհ