Հրշեջները մարել են Գյումրու բնակելի տնակներից մեկում բռնկված հրդեհը

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացել, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի թիվ 22ա շենքի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցում գտնվող բնակելի տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել՝ 13:30-ին: Տնակում այրվել են կենցաղային իրեր և տեխնիկա։

Related posts

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին

Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները