Հրթռակոծվել է Կիևը, ուկրաինական այլ քաղաքներ. կան զոհեր, վիրավորներ

Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել, հաղորդում են Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում տեղեկացնում է, որ «մի քանի պայթյուն» է որոտացել Կիևի Շևչենկոյի շրջանում։

Կիևի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ և զոհեր։ Ներքին գործերի նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիրնովի խոսքով՝ մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը Կիևից բացի հարվածներ է հասցրել նաև այլ քաղաքների և շրջանների, տուժել են խաղաղ բնակիչներ:

Դնեպրում, ըստ տեղական իշխանությունների, առնվազն չորս պայթյուն է որոտացել։

Լվովում ևս մի քանի պայթյուն է որոտացել: «Լվովում պայթյուններ են լսվում ՀՕՊ-ն աշխատում է, մնացեք ապաստարաններում», – գրել է քաղաքապետը:

Զապորոժիեի ռազմական վարչակազմի ղեկավարը նույնպես հայտարարել է քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին. – «Զապորոժիեի կենտրոնում հրթիռակոծության հետևանքով կրկին ավերվել է բազմահարկ բնակելի շենք։ Կան զոհեր»։

Related posts

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը