Հրթիռակոծվել է Ուկրաինայի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը. կան զոհեր

Հրթիռակոծվել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկության, մահացել է 50 քաղաքացի, այդ թվում՝ 5 երեխա: Հրթիռակոծության ժամանակ կայարանում եղել է 4 հազար քաղաքացի՝ հիմնականում կանայք և երեխաներ՝ հայտնում է DW-ն:

Դոնեցկի մարզի ղեկավարի խոսքով՝ Կրամատորսկի հիվանդանոցներ է տեղափոխվել 98 վիրավոր, այդ թվում՝ 16 երեխա, 46 կին և 36 տղամարդ։

Կիևը կատարվածի համար մեղադրել է ռուսական կողմին: Հրթիռակոծման վերաբերյալ, սակայն, ստացվում են հակասական տեղեկություններ: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը կիրառել է Точка-У համակարգի երկու հրթիռ, նախագահի խորհրդական Արեստովիչն էլ հայտարարել է, թե կայարանը ռմբակոծվել է «Իսկանդերով»:

Ռուսական կողմը հերքել է իր մասնակցությունն այդ գործողությանը՝ հայտարարելով, իր տրամադրության տակ չկան Точка-У հրթիռներ, դրանք օգտագործում է միայն ուկրաինական բանակը:

Related posts

Մարտակերտի նախկին քաղաքապետը երկու ամսով կալանավորվել է

Մենք պետք է ընկալենք, որ ականապատ դաշտի միջով ենք քայլում, բայց ոչ թե պետք է ասենք՝ չենք գնում այդ ճանապարհով, այլ զգույշ անցնենք․ վարչապետ

Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ