Հրդեհ Վահրամաբերդ գյուղում

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 05։15-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին խճուղու տներից մեկի, անասնագոմի և հացատան տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:33-ին:

Այրվել են հացատունը (մոտ 20 քմ), տան և անասնագոմի տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան և անասնագոմի տանիքների մյուս հատվածներ։

Related posts

Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ