Հրդեհ` ռեստորաններից մեկում

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի առանձնասենյակում՝ 8 քմ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին, մարվել՝ 23։36-ին։Այրվել են առանձնասենյակի գույքն ու կախովի առաստաղը։

Related posts

Մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Ավագ սերնդի տնտեսական ներուժը՝ կառավարության նիստի օրակարգում