Հրդեհ Շիրակի մարզում

Հունվարի 16-ին, ժամը 13:22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սարիար գյուղում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 27 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել է տնակը՝ գույքով:

Related posts

Սամվել Կարապետյանը կալանավորվել է

Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ իրավապահներին

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում