Հրդեհ բնակարանում․ կա տուժած

Սեպտեմբերի 19-ին, ժամը 10:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 10։37-ին։ Այրվել է ննջասենյակի մանրահատակը (մոտ 1 քմ) և մահճակալը՝ մասամբ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բնակարանը, տուժածին դուրս բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին