Հրդեհ Ազատավան գյուղում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 11:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ազատավան գյուղի չգործող մշակույթի շենքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։40-ին: Այրվել է շենքի (մոտ 350 քմ) բաղդադե ծածկի մոտ 80 քմ հատվածը:

Related posts

Սամվել Կարապետյանը կալանավորվել է

Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ իրավապահներին

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում