Հրդեհ՝ Անվտանգության միջազգային ակադեմիայի մարզադահլիճում. տարհանվել է 7 քաղաքացի

Այսօր՝ ժամը 14:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճում, հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:22-ին: Փրկարարները շինությունից տարհանել են 7 քաղաքացու։

Այրվել է ակադեմիայի 4-րդ հարկում գտնվող մարզադահլիճի (400 քմ) գույքը, 5-րդ հարկում գտնվող աշխատասենյակի (15 քմ) և պահեստասենյակի (10 քմ) գույքը՝ մասամբ, և ջերմահարվել՝ պատերը։

Related posts

Ողջունում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր շարունակում է երթը դեպի Երևան

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին