Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին

Օգոստոսի 3-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք սպասում են, որպեսզի փրկարարները դուրս բերեն մարմինը:

Related posts

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան

Այսօր անցկացրի խորհրդակցություն՝ զինված ուժերում ծառայության հետագա կազմակերպման, կարգապահության բարձրացման հարցերի վերաբերյալ. Սուրեն Պապիկյան

Մերկելը չորս անգամ դարձել է Գերմանիայի կանցլեր այն նույն օրենքների տրամաբանությամբ, որ ունենք. Հարությունյանը՝ Փաշինյանի վերընտրվելու մասին