Հսկայական ավազամրրիկ Եգիպտոսում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եգիպտոսի միջերկրածովյան ափերին հզոր ավազամրրիկ է ձևավորվել, որն ուղեկցվեծ է նաև տեղատարափ անձրևներով ու փոթորիկով։

Այս մասին տեղեկանում ենք Ahram Online-ից։

Առատ տեղումների հետևանքով որոշ քաղաքներում հեղեղումներ են գրանցվել, իսկ ավազամրրիկի պատճառով վատացել է տեսանելիությունը։

Նշվում է, որ իշխանությունները որոշում են կայացրել փակել ժամանակավորապես փակել դպրոցները՝ իրավիճակով պայմանավորված։

Տուժածների առկայության մասին տվյալներ չեն հաղորդվում։

Related posts

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ

«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ

Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը