Հռոմի Պապն առաջարկել է Զատկի երկշաբաթյա զինադադար հաստատել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայի պատերազմական գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ կաթոլիկների և ուղղափառների Սուրբ Զատկի և դրա հետ կապված տոնակատարությունների ժամանակ։ Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով հովվապետի հետ ունեցած անձնական զրույցը։

Նա նշել է, որ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի համար այդ թեման շատ կարևոր է, և նա անձամբ խնդրել է իր անունից տարածել այդ հայտարարությունը: Կաթոլիկ Եկեղեցին այս տարի Զատիկը նշում է առաջիկա կիրակի՝ ապրիլի 9-ին, ուղղափառ քրիստոնյաներն այն նշում են մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով հայտնել է, որ չեն տեսել Վատիկանի պաշտոնական հայտարարությունը՝ Ուկրաինայում Զատկի տոնին զինադադար հայտարարելու առաջարկով, այդ պատճառով էլ չեն մեկնաբանել լրատվամիջոցների տեղեկություններն այդ մասին:

Related posts

Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ

Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի