Հռոմի պապը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին ու շնորհակալություն հայտնել

Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ շնորհակալություն հայտնելով իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։

«Նման պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը»,- նշված է նամակում, որը հրապարակել է Պոլսի հայոց պատրիարքարանը։

Հռոմի պապը հույս է հայտնել, որ Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագայում էլ կունենան հանդիպումներ։

«Վստահեցնում եմ, որ Ձեզ հիշում եմ իմ աղոթքներում։ Խոնարհաբար խնդրում եմ, որ Դուք էլ զինձ հիշեք ձեր աղոթքներում։ Աստվածամայրը իր Որդու գահին առջև թող բարեխոսի մեզ համար։

Լևոն ԺԴ. Պապ»,- նշված է նամակում։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա