Հպարտ եմ, որ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին փոփոխության աջակիցներից եմ. Ջուդի Չու

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջուդի Չուն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին զինված հարձակումներին ու խիստ քննադատել հակահայկական ագրեսիան:

«Անցյալ տարի պատերազմ հրահրելուց հետո, չնայած կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ու բռնի գործողությունները Հայաստանի դեմ: Վերջին հարձակման հետևանքով երեք հայ զինվորների սպանությունն Ադրբեջանի ագրեսիայի վերջին դրսևորումն է, հետևաբար՝ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանի զինված ուժերին օգնությունը, ինչն էլ Ադրբեջանին նման բռնություններ իրականացնելու հնարավորություն է տալիս: Ես հպարտ եմ, որ Ֆրենկ Փալոունի՝ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին փոփոխության աջակիցներից մեկն եմ: Այս փոփոխության քննարկման ժամանակ մենք հնարավորություն կունենանք ճիշտ ուղիով գնալու՝ վերջ դնելով այս օգնությանն ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, որպեսզի վերջինս դադարեցնի բռնությունները»,- հայտարարել է Ջուդի Չուն:

Ամերիկացի կոնգրեսականն իր գործընկերներին կոչ է արել աջակցել չափազանց կարևոր փոփոխությանը, ինչի շնորհիվ խաղաղություն կհաստատվի, ու կյանքեր կփրկվեն:

Related posts

«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի և մշակույթի տան տարածքները. Դատախազություն

Հանդիպում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել