Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա․ Փաշինյան

Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա։

Այս մասին Վրաաստանի վարչապետի հետ կայացած համատեղ հայտարարության ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշեց, որ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը