Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում`

Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հունվարի  6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Հունվարի 5-ի  ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի`7-10 աստիճանով։

Ինչպես արդեն հայտնել ենք, հյուսիս-արևմուտքից ցիկլոնի անցմամբ պայմանավորված, այսօր ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց: Վաղը ցերեկվանից սկսած տեղումները կդադարեն և առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան