Հորմուզի նեղուցով վերջին ժամերին ռեկորդային քանակությամբ նավթ է անցել. Թրամփ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է, և վերջին ժամերին այնտեղով ռեկորդային քանակությամբ նավթ է անցել: Դոնալդ Թրամփի խոսքով՝ մյուս ամենալուրջ ձեռքբերումն այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա:

Թրամփն անդրադարձել է իրանական ակտիվների ապասառեցմանը, նշել, որ այդ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ից սնունդ գնելու համար:

«Եթե Թեհրանը չկատարի հուշագրով ստանձնած պարտավորությունները կամ պատշաճ վարքագիծ չդրսևորի, ես կանեմ այն, ինչ պետք է»,- նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին