Հովհաննիսյանը և Բազեյանը հաղթանակով են մեկնարկել բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը : Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:

Մարտի 4-ին` երեկոյան, իր առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը: Մրցակիցը չիլիացի Դենիսե Բռավոն է:

Related posts

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով

Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել