Հովհաննես Հարությունյանը հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ հողօգտագործողների հետ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ մի շարք հողօգտագործողների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները։ Հանդիպման մեկնարկին Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։
Մարզպետը խնդրով մտահոգ շիրակցիներին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ կայցելի Շիրակի մարզ, խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները։

Related posts

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հղի կնոջը ծեծել է, կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ 22-ամյա կնոջ մահից

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով