Բազմություն` 33/26 տեղամասի դիմաց. ՏԸՀ նախագահը կուտակումը չի կապում ընտրության հետ

Հոռոմի մշակույթի տանը տեղակայված 33/26 տեղամասում ժամը 13:20-ի դրությամբ 1493 ընտրելու իրավունք ունեցողներից  ընտրության է եկել 251 քաղաքացի։ Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ դեռևս պասիվ ընտրություններ են ընթանում։ Մինչ նշված ժամը տեղամասում խախտումներ չեն գրանցվել։

Նկատեցինք տեղամասի դիմաց հավաքված բազմություն: Հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա կուտակում չի համարում, ինչին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ բնակիչները գտնվում են տեղամասից 50 մետր հեռավորության վրա. դա գյուղամիջյան հավաքատեղի է, ինչպես ամեն օր, այսօր ևս գյուղացիները հավաքված են տարածքում:

Related posts

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս

Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն