Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում

Լեռնային Ղարաբաղից տեղահանված 52 600 անձի արդեն իսկ փոխանցվել են 100 հազարական դրամները, գործընթացը կշարունակվի այս շաբաթվա վերջին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ շուրջ 18 հազար անչափահասի հայտ արդեն իսկ լրացվել է:

Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ 1964, Արագածոտնում՝ 512, Արմավիրում՝ 956, Շիրակում՝ 427, Լոռիում՝ 635, Տավուշում՝ 325, Երևանում՝ 3595:

Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ կան դեպքեր, երբ ԼՂ-ից տեղահանվածները հաճախ դիմում են այնպիսի դպրոցներ, որոնք լիցենզավորված են աշակերտների հստակ թվաքանակով, և ստացվում է, որ հայտերը մերժվում են:

Դեպքերը վերաբերում են նաև մանկապատեզներին: Սա հավելյալ անհարմարություններ կարող է ստեղծել ԼՂ-ից տեղահանվածների համար, սակայն Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ մանկապարտեզների դեպքում ընդունելությունը հերթերով է, և հայտը մերժելու պատճառն ամենևին էլ ԼՂ-ից տեղահանված լինելու փաստը չէ:

Ինչ վերաբերում է ուսուցիչների մասով թափուր հաստիքներին, ապա ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ մարզերում դրանք հիմնականում լրացվել են:

Related posts

Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրը մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական իրավիճակ է ստեղծել. ԱՍՀ նախարար

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են

Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված