Հնգակողմ հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Ինչպես Քիշնևից հայտնում է «Լուրերի» թղթակիցը, հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ:

Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով ժամը 18-ին Քիշնևում մեկնարկել էր եռակողմ հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, որը տևել էր 10 րոպե:

Հանդիպումը մեկնարկել էր նախատեսվածից ավելի քան 1 ժամ ուշ, քանի որ բացման պաշտոնական արարողությունը ավարտվել էր մոտ 1 ժամ ուշացումով:

Հանդիպումը սկսվել էր եռակողմ, մի քանի րոպեից միացել էին Էմանուել Մակրոնը ու Օլաֆ Շոլցը:

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ

Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից