Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ աշխատակիցը այրվածքներ է ստացել

Նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտա 8 հասցեում գոծող «202°F» բացօթյա սրճարանում աթոռներ են այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է արտահոսած գազը, ինչից վնասվել են սրճարանի աթոռներ և սեղաններ, 1 աշխատակից դեմքի շրջանում ստացել է այրվածքներ։ Հրդեհը մարվել է։

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև վնասվածքներ ստացած քաղաքացու ինքնությունը:

Related posts

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ

Հուսով ենք, որ Վաշինգտոնի խաղաղարար ջանքերը հաջողությամբ կպսակվեն. Պեսկով

Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգի