ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ

2022 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը: Այդ մասին ասված է Հայաստանի ՍԴ Ֆեյսբուքի էջում:
«Ողջունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել այցի համար ու նշել, որ նմանօրինակ շփումները նոր ազդակ են հաղորդում միջդատարանական երկկողմանի հարաբերություններին:
Արման Դիլանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելության համար ու կարևորել Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական միջդատարանական երկխոսությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել եվրասիական տարածքում փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ սահմանադրական արդարադատության, իրավական փորձի փոխանակման և դատական պրակտիկայի ուսումնասիրության բնագավառներում»,- նշված է գրառման մեջ:

 

Related posts

Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա