ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ները քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Մոսկվայում հունվարի 20-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը մտքեր են փոխանակել համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ՝ մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, քննարկել Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունների խորացումը,  տնտեսական փոխկապակցվածության զարգացումը մայրցամաքում, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցմանն ուղղված ջանքերի համատեքստում։

Քննարկվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը