ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ

ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների համագործակցության թեմաներ՝ երկուստեք արձանագրելով հարաբերությունների թե՛ զարգացման գոհացուցիչ դինամիկան, թե՛ խորացման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել թիրախային, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև գործարար շրջանակների համար գրավիչ ուղղություններով համագործակցության ընդլայնման շուրջ։

Ընդգծելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ բարեփոխումները և վերջին տարիներին արձանագրվող բարձր ցուցանիշները՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Նորվեգիայի հետ նշյալ ուղղություններով ակտիվ փոխգործակցութունը և զարգացման աջակցությունը: Երկուստեք մեծապես կարևորվել է այս և այլ ուղություններով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումը։

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն