ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը ԱԺ-ում է

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացրեց «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը։ Փոխնախարարը հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

Նրա խոսքով՝ փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու կարգը:

«Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։

Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից, վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա»,- ասաց Սաֆարյանը։

Փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը չի սահմանափակում կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցները, որոնց ներկայությունն իրենց պետության տարածքում ցանկալի չէ։

Related posts

Կա հիմնավոր կասկած, որ Արթուր Սարգսյանը կդիմի փախուստի. Վարդապետյանը՝ պատգամավորին ազատությունից զրկելու հիմքերի մասին

Արարատ Միրզոյանը և Հորդանանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ

Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի. ԱԺ-ն կողմ քվեարկեց գլխավոր դատախազի միջնորդագրին