Ընթանում է Հայաստան-Ֆարերեյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումը. այն կարճ ժամանակով ընդհատվել է

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընթանում է Հայաստան-Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպումը:

Այն մեկնարկել է ակցիայով, հանդիսատեսի շարքերում գտնվող քաղաքացիները մի քանի հատվածից գունավոր ծուխ են պարզել՝ պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը:

Հանրապետական մարզադաշտում  ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակված:

Ծխի պատճառով Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը մի քանի րոպեով դադարեցվել է, այնուհետ՝ շարունակվել:

Ֆարերյան կղզիների հավաքականը բացել է հանդիպման հաշիվը 11 մետրանոցով։

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը