ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Քեթի-Ջաջուռ ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Related posts

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ