Հավերժ պարտք ունենք իրենց զավակին հայրենիքին տված մայրերի հանդեպ. Ավինյանի շնորհավորանքը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, ուղերձում նշվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն պատեհ առիթ է մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու գեղեցիկ սեռի հանդեպ՝ առանձնահատուկ կերպով արժևորելով մեր մայրերի, կանանց ու քույրերի անգնահատելի ներդրումը մեր կյանքում:

Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ:

Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և առողջություն, ինչպես նաև` մշտապես ոգեշնչելու սեփական ներկայությամբ և լուսավորելու՝ բացառիկ իմաստությամբ»։

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները