ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն:

Նոյեմբերի 18-19-ին Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

Related posts

Մակրոնը կմեկնի Գրենլանդիա

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը

Ուկրաինայի ներկայացուցիչները չեն ժամանել գերիների փոխանակման վայր. Մեդինսկի