ՀՀ վարչապետի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշեր վերադարձել Հայաստան․ Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նշելով․

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի օդանավը ս/թ օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրյա այցի և սեպտեմբերի լույս 6-ի գիշեր վերադարձել Հայաստան:

Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև»։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը