ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Հիշեցնենք՝ 1980 թվականին Գուժ Մանուկյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

«Թատերասեր հանրության և նրա արվեստի երկրպագուների հիշողության մեջ Գուժ Մանուկյանը կմնա իր կերտած անզուգական և ինքնատիպ կերպարներով։

Գուժ Մանուկյանն այն ստեղծագործողների սերնդի ներկայացուցիչն էր, որն իր աշխարհայացքով, բեմական ու կինեմատոգրաֆիկ մտածողությամբ վերաձևակերպել է ազգային արվեստի մոդելները: Նա այդ ավանդույթը վերաիմաստավորել է իր ժամանակի ներսում՝ դարձնելով այն կենսունակ ու արդիական»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին