ՀՀ-ում և այլ երկրներում պատվաստումների ու մահերի հարաբերակցությունը՝ աղյուսակով

Նշված աղյուսակում կարմիրով նշված են մահերը, կանաչով՝  պատվաստումները:

Աղյուսակը հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարության էջում:

Ըստ նախարարության, այս պարզ աղյուսակը հերթական անգամ ապացուցում է. այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է, COVID-19-ի հետևանքով մահերը տասնյակ անգամներ ավելի քիչ են:

1 մլն․ բնակչի հաշվով, Հայաստանում քովիդային մահերը տասնյակ անգամներ գերազանցել են այն երկրների մահերի ցուցանիշները, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է (տվյալները՝ հոկ․ 26 – նոյ․ 1, 2021թ․-ի դրությամբ):

Պատվաստումային գործընթացի մեկնարկից՝ 2021թ․ ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 24-ը Հայաստանում կատարվել է ավելի քան 677,000 պատվաստում, որից երկրորդ դեղաչափ ստացել է պատվաստվածների ընդամենը 7%-ը։

Համավարակի դեմ պայքարում պատվաստումների դերի ու արդյունավետության մասին Հայաստանում իրազեկման արշավներ սկսվել են նախքան պատվաստումային գործընթացի մեկնարկը:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը