ՀՀ-ն արժևորում է Լատվիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Լատվիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։

Հայաստանն արժևորում է Լատվիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Ձեր երկրի մշտական աջակցությունը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Related posts

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո

Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ