ՀՀ նախագահը ստորագրել է Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնին կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ Վահե Հովհաննիսյանը կնշանակվի ֆինանսների նախարարի պաշտոնին:

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը