ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Գևորգ Մանուկյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 11-ի ԲԴԽ-106-Ո-252 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գևորգ Մանուկյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:

Նախագահի այլ հրամանագրերով ես նոր դատավորներ են նշանակվել:

Դավիթ Դաբաղյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վիրաբ Վարդանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Արթուր Ոսկանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Related posts

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

18-ամյա երիտասարդը ձերբակալվել է Տելեգրամով պատվիրած թմրանյութը փնտրելիս

Կարեն Սիմոնյանը ներկայացրեց Գյումրին Եվրասիայի քաղաքների միջազգային համաժողովում