ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախաձեռնությամբ իրականացվող «Երևանյան քաղաքացիական ճամփորդություն» կրթական նախագծի շրջանակներում նախագահական նստավայր այցելած
Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ:
Սովորողները նախ շրջայց են կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ծանոթացել համալիրի պատմությանը: Շրջայցի ավարտին նրանք հանդիպել են նախագահի հետ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը դպրոցականների հետ զրուցել է կրթության, գիտակից ու պատրաստված քաղաքացի դառնալու կարևորության և մի շարք այլ թեմաների մասին:
Հանդիպման ավարտին սովորողները նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տարբեր թեմաների վերաբերյալ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել