ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով. ՏԿԵ նախարար

Հայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով կամ 5.3%-ով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ընդ որում՝ 2023 թվականին փաստացի հավաքած 41.6 մլրդ դրամի դիմաց ավելի է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։

Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները»,- գրել է նախարարը:

Related posts

ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը

Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր