ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել մյուս գերիների վերադարձի ուղղությամբ․ Խանդանյան

Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական ճանապարհով, որպեսզի Ադրբեջանում պահվող բոլոր գերիները և այլ պահվող անձինք ևս վերադառնան։

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող մնացած գերիների վերադարձի հարցին։

«Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»,- ասաց Խանդանյանը։

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հրապարակել են համատեղ հայտարարություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին