ՀՀ կառավարությունը կշարունակի արցախցիներին ֆինանսական օժանդակությունը. այդ ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի

Կառավարությունն առաջիկա օրերին գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման պարագայում մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր անձի գծով:

Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: «Պատերազմից հետո արդեն ավելի քան 15 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել Արցախի 100 հազարից ավելի քաղաքացու»,- ասաց Առաքելյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ:

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը

Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով