ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ Բելառուսի և ՌԴ-ի

Եվրամիությունը մշակում է Բելառուսի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը և քննարկում այսպես կոչված «Նավալնիի ցուցակը»`ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բանտարկությանը ներգրավված անձանց նկատմամբ սահմանափակումների ներդրումը: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, գրում է  korrespondent.net կայքը:

«Պատժամիջոցների 4-րդ փաթեթը (Բելառուսի դեմ) պատժամիջոցների եվրոպական փաթեթ է: Դեռևս հստակ չափորոշիչներ չկան, թե ինչպես է այն կազմվելու, մենք Բալթյան երկրների գործընկերների հետ խոսում ենք պատժամիջոցների ցուցակում այն մարդկանց ընդգրկելու մասին, որոնք չեն կարողանա այցելել Բալթյան երկրներ: Սկզբնական փուլում ես չեմ կարող տեղեկատվություն տրամադրել, քննարկումներ են ընթանում, ապացույցներ են հավաքվում այդ անձանց ցուցակով»,-ասել է Լանդսբերգիսը:

Բացի այդ, նախապատրաստվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնում: Այսպիսով, ըստ Լանդսբերգիսի, «ավելի հաճախ քննարկվում է այսպես կոչված Նավալնիի ցուցակը. մարդիկ, որոնք կապված են ձերբակալության, կալանքի տակ պահելու, Նավալնիի դատավարության հետ, հնարավոր է նաև պատվիրատուներ»:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ