ՀՀ ԶՈՒ անմնացորդ ծառայությունը հայրենիքին երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն է․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Ռուսաստանի դեսպանությունը անկեղծորեն շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին Բանակի օրվա առթիվ: Այդ մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Անկախ Հայաստանի Զինված ուժերն ու նրա զինծառայողները իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք առանձնանում են արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի փառավոր զինվորական ավանդույթների հպարտ շարունակողներն են, որ ուս ուսի կանգնած՝ կռել են մեր ընդհանուր Հաղթանակը: Նրանց՝ պարտքի նկատմամբ հավատարմությունը և անմնացորդ ծառայությունը հայրենիքին, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են հանդիսանում։

Մերօրյա բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ մաղթում ենք Հանրապետության ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին քաջառողջություն, բարօրություն և խաղաղ երկինք գլխավերևում»,- նշված է գրառման մեջ:

Related posts

Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն

Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում. ԿԳՄՍ նախարար

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից