ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունը

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանավորել է ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների պատմական հանգրվանը:

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել. արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Հայաստանի և ԵՄ միջև կապակցվածության գործընկերության ստորագրումը ՀՀ և ԵՄ անունից իրականացրին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին:

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյդենսը նախաստորագրեցին ՀՀ ՆԳՆ և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթղթերը:

Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրրքության ներկայացման կոչին աջակցելու նպատակով ԵՄ-ն հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնեց մտադրության 6 նամակ:

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից