ՀՀ առողջապահության փոխնախարարն Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրային առաջնահերթությունները

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի (ԱԶԲ) տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Լենա Նանուշյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Փոխնախարարը, կարևորելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է համատեղ իրականացվող ծրագրերին ու ռազմավարությանը։

Կողմերը քննարկել են ընթացիկ հարցերը, համատեղ ծրագրերի տեխնիկական և բովանդակային մանրամասները, ինչպես նաև անդրադարձել առողջապահության ոլորտի բարեփոխումներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա