Բռնցքամարտի ԵԱ. Կարեն Տոնականյանը պարտվեց

Հայաստանի բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանին չհաջողվեց հաղթահարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության անդրանիկ արգելքը և ավարտեց ելույթները:

Մեր 60 կգ քաշային մարզիկը 1/8 եզրափակիչ մրցամարտում 1:4 հաշվով պարտվեց Հունգարիան ներկայացնող Ռոլանդ Վերեշին:

Այդպիսով, Հայաստանից մեդալների համար պայքարը կշարունակեն 9 բռնցքամարտիկ: Վաղը հանդես կգան Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները