ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը

Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան-Իրան երկկողմ շփումների շարունակականությունը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը:

Related posts

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր

Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ