ՀՀ ԱԺ-ում Արսեն Թորոսյանին կփոխարինի Էսթեր Այվազյանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Արսեն Թորոսյանին կփոխարինի Էսթեր Այվազյանը։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին»,- նշված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 

 

Related posts

Եկեք այդ դաշտը չանցնենք, նիստերը վերածվում են Ալֆրեդի սենյակի. Ռուբինյանը՝ Ասլանյանին

Շուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք