ՀՀ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է միջազգային ԶԼՄ-ներում Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ տեղ գտած հրապարակումներին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մինչ Ադրբեջանը պնդում է, թե բոլոր շրջանակները, ինքնիշխան կառավարությունները, միջազգային ինստիտուտներն ու լրատվամիջոցները «խաբված են», կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը, որով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ծայրահեղ ծանր պայմանները և Ադրբեջանի իրական մտադրությունները»,- նշել է Բադալյանը՝ տարածելով միջազգային լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ վերջին օրերին տեղ գտած հոդվածները:

Related posts

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները